News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդի 140 մլն 146 հազար դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը՝  այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու նպատակով էլեկտրոնային հսկողության սարքեր ձեռք բերելու համար:

Բանն այն է, որ Պրոբացիայի ծառայությանը վերապահված խափանման միջոցների կիրառումն ապահովելու նպատակով 2023 թվականին ձեռք բերված էլեկտրոնային հսկողության սարքերը (661 հատ՝ 445-ը տնային կալանք և 216-ը վարչական հսկողություն) ամբողջությամբ կիրառվել են:

Անհրաժեշտությունից ելնելով՝  2024-ի գնման պլանում կատարվել են որոշակի փոփոխություններ և նախատեսված 179 էլեկտրոնային հսկողության սարքերի փոխարեն ձեռք բերված  184 էլեկտրոնային հսկողության սարքերը (63 տնային կալանք և 121 վարչական հսկողություն) կապահովեն ընդամենը ժամանակավոր լուծում, քանի որ հունվարի 1-ից մինչ օրս  արդեն ստացվել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու 115 դատական ակտ (82-ը տնային կալանք և 33-ը վարչական հսկողություն), ինչի պարագայում ձեռքբերվող 184 էլեկտրոնային հսկողության սարքերը դատական ակտերի կատարումը կապահովեն առավելագույնը երեք ամիս։

Հաշվի առնելով այլընտրանքային խափանման միջոց կիրառելու (տնային կալանք, վարչական հսկողություն) դատական ակտերի օրեցօր աճող դինամիկան, նախատեսվում է  էլեկտրոնային հսկողության սարքերի լրացուցիչ խմբաքանակ (127 տնային կալանքի և 94 վարչական հսկողության) ձեռք բերելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել  140 146 հազ․ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ