News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Յոթնյակի երկրները սերտորեն կհամագործակցեն և միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն զենքի արտադրության, ձեռքբերման կամ երրորդ երկրներին տրամադրելու Իրանի հնարավորությունները նվազեցնելուն։ Այս մասին ասված է G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։

«Մենք կապահովենք ապագա միջոցառումների սերտ համակարգումը, որն ուղղված կլինի տարածաշրջանը ապակայունացնելու նպատակով զենքի արտադրման, ձեռքբերման կամ փոխանցման Իրանի կարողությունների նվազեցմանը»,- ասվում է կազմակերպության իտալական նախագահության կայքում հրապարակված փաստաթղթում։ G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարները նաև դատապարտել են Իրանի «աննախադեպ հարձակումն Իսրայելի վրա»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ