News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում՝ նաև ամսական 50 հազար դրամ՝ բացի 30 տոկոս հավելավճարից:

Այս նախագծով մենք արդեն բաշխում ենք անհրաժեշտ միջոցներն ըստ մարզերի: Պետք է ասեմ, որ բավականին մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից. այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, և դիմումների թիվը գնալով ավելանում է: Ու նաև դա է պատճառը, որ մենք զուգահեռ այլ նախագիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք, այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու և այս ընթացակարգով աշխատանքի անցնելու: Եվ պիտի ասեմ, որ մեր համակարգում արդեն աշխատում է ավելի քան 500 ուսուցիչ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված:

Նրանց մի մասը ոչ այս կարգով է աշխատանքի անցել. նրանք այն ուսուցիչներն են, որոնք հիմնականում Երևանի դպրոցներում են աշխատանքի անցել կամ ուղղակի մասնակցել են մրցույթների, բայց մենք տեսնում ենք, որ այն պահից, որ երբ մարդիկ ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, արդեն նաև շատ ավելի մեծ պատրաստակամությամբ այս ծրագրից են օգտվում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին
Ընկերությունը կենցաղային տեխնիկա եւ կահույք է տրամադրել Քաջարան խոշորացված համայնքի Գեղի, Բարիկավան, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Լեռնաձոր գյուղական բնակավայրերում հաստատված արցախցիներին...
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել
Երեխաները կշարունակեն ապրել հայրենիքում, կրթություն ստանալ և ամուր լինել՝ անկախ վրա հասած մեծ ողբերգությանը...
Ատրճանակը ԼՂ ժողովրդի քունքին բռնած՝ պահանջում էին զոհաբերել վերջինը, որ մնացել էր ՀՀ ժողովրդին. Մարիա Կարապետյան
Եվ այդ ատրճանակը ժողովրդի քունքին բռնած՝ ՀՀ-ից պահանջում էին զոհաբերել...
Պետք է քաղաքական գործընթացներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը. Վիզլերը՝ ՀՀ ԱԺ-ում
Մենք ցանկանում ենք շեշտել մեր անհողդողդ նվիրվածությունն Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին, որով Հայստանը և Ադրբեջանը փոխադարձորեն կճանաչեն...
Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը (ֆոտո)
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք...
Փաշինյանն ասում է՝ Արցախը «պավադոկ» էր ՀՀ-ի վզին, փաստորեն, եթե թոկ էր, պետք էր կտրել. Արթուր Խաչատրյան
Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ