News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ժամանակին՝ 1 տարի առաջ կայացրինք այդ որոշումը. կային դասարաններ, որ երեխանների փոքր թվի պատճառով մի քան հոգի 3-րդ դասարանից էին, մի քանի հոգի՝ 4-րդ, մի քանի հոգի 5-րդ դասարանից և շենքեր նախագծելիս այդ թիվն է թղթի վրա երևացել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցաշինությանը:

«Հետո մենք ասացինք չէ՝ ամեն դասարան, տարիքային խումբ պետք է առանձին դաս անի և այս որոշման արդյունքում դասարանների թիվն աճեց»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նկատեց, որ մյուս կողմից այստեղ կա զուտ կազմակերպման խնդիր. «Մեր տնօրեններն էլ տեղում պետք է մի քիչ ստեղծագործ լինեն, որովհետև մենք լրիվ նոր դպրոց ենք մտնում, մեկ էլ խեղճացած ասում են դասարանները չի հերիքում, ընդ որում անծայրածիր տարածքեր են դպրոցում:

Այդտեղ էլ ստեղծագործականության հարց կա, այո, խնդիր է, բայց դժվար է պատկերացնել, որ այդ հսակայական դպրոցում, որտեղ ամենատարբեր ենթակառուցվածքներ՝ ինչ ասես կա, ասում են՝ վա՜յ, սենյակը չի հերիքում: Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխաներ դուք այստեղ, հարգելի ուսուցիչներ դուք այստեղ, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ»:

Վարչապետը նշեց, որ անգամ միջազգային ստանդարտներով կառուցված ամենալավ դպրոցն ու մանկապարտեզը ամենօրյա կառավարման կարիք ունի. «Եթե չկա ամենօրյա կառավարման հմտություն, ֆունդամենտալ պրոբլեմներն ըտեղ են»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ