News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Կրայովա քաղաքում ապրիլի 18-ի գիշերը հզոր պայթյուն է տեղի ունեցել բազմաբնակարան շենքում, ինչի հետևանքով մեկ կին է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ հարևանները ստիպված են եղել տեղափոխվել հարազատների ու ընկերների մոտ, տեղեկացնում է  Digi24-ը։

Պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին։ Պայթյունի հարվածային ալիքի պատճառով փլուզվել է հարկի առաստաղը, լրջորեն վնասվել են պատերը, կոտրվել են հարևանների ապակիները։ Պայթյունի պատճառը հավանաբար գազի բալոնն է եղել։

Պայթյունի էպիկենտրոնում գտնվող բնակարանում ապրող կինը մահացել է, հարևան բնակարանից երեք մարդ մնացել է փլատակների տակ։ Հարևանները կարողացել են հանել երկուսին, երրորդ տուժածին դուրս են բերել ժամանած փրկարարները։

Հարևանները պատմում են, որ սկզբում մտածել են, որ մեքենա է պայթել, և միայն հետո են հասկացել, որ տան մի մասն ավերվել է։

Շենքի մոտ 50 բնակիչ ստիպված է եղել տեղափոխվել հարազատների ու ընկերների մոտ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմ է փլուզվել. զոհվել է 9 մարդ, շուրջ 70-ը՝ հոսպիտալացվել
Կենտրոնամետ «Քաղաքացիական շարժում» կուսակցությունից նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մեյնեսն հայտարարել է, որ փլուզման պատճառ է դարձել քամու պոռթկումը...
Երևան-Իջևան ճանապարհին բախվել են «Mersedes-Benz»-ը եւ «Lada»-ն. Կա 4 վիրավոր
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
«Շենգավիթ» ԲԿ-ում արձանագրվել է ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպք
Նշանակվել է համապատասխան փորձաքննություն․․․
ՄԻԵԴ-ը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ երկու գործով խախտումներ չի հայտնաբերել
ՄԻԵԴ-ը միաձայն գտավ, որ Սահակաշվիլիի առնչությամբ 18-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (դ) մասերը (արդար դատաքննության իրավունք) չեն խախտվել...
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է
Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում…
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր…
Ամենաշատ