News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը:

Նա իր Facebook-ի էջում, մասնավորապես, նշել է. «Փաստորեն էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է: Տնային կալանքը, ի դեպ, մարդուն լռեցնելու լավագույն տարբերակն է:

Իմ դիտարկումներից կարող եմ եզրահանգել, որ տնային կալանքը ինչ-որ պահից դառնում է կալանքից ոչ պակաս ծանր, պլյուս դրան գումարվում է բանտում հայտնվելու մշտական վտանգի վախը: Քանի որ մեր հանրության համար դա նոր երևույթ է, մարդիկ այն սխալմամբ ընկալում են ազատության մեջ մնալուն հավասար մի բան, մինչդեռ դա բացարձակապես այդպես չէ:

Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է: Զազրելի դեպքի շուրջ հանրային լարվածությունը մեղմվեց, Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի»։

Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

Տպել
Ամենաշատ