News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հինգշաբթի վաղ առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Կիև, գրում է RND-ը։

Հաբեկն ընդգծել է, որ իր այցը նշան է, որ Գերմանիան պետք է և երկարաժամկետ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային։

«Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին», - ասել է քաղաքական գործիչը Կիևի գլխավոր երկաթուղային կայարան ժամանելուն պես։

Բացի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից, Հաբեկը կհանդիպի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի հետ։

Բանակցություններում կքննարկվեն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսաստանյան վերջին հարձակումները: Հաբեկը ցանկանում է իր զրուցակիցների հետ քննարկել, թե ինչպես կարող է Գերմանիան արագ օգնություն ցուցաբերել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաթարստանի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակումների պատճառով փակվել են
Թռիչքի անվտանգությունն ապահովելու համար օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները...
ՀՕՊ համակարգերի բացակայությունը պատճառ դարձավ Խարկովի դեմ անողոք հարձակման համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ նման ծայրահեղ դաժան հարձակումները հնարավոր են դարձել, քանի որ Ուկրաինան դեռևս զրկված է անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերից...
Մեզ Patriot համալիրներ են պետք, համերաշխության խոսքերը հրթիռներ չեն որսում. Կուլեբա
Առանց որևէ մեկին անուն տալու կամ որևէ մեկին ամաչեցնելու, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Patriot համակարգեր ունեցող երկրներին արագացնել որոշումները...
Մեծ Բրիտանիան և դաշնակիցներն Ուկրաինային ևս 150 միլիոն ֆունտ ստերլինգ ռազմական օգնություն կտրամադրեն
Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամն արդեն ստացել է 900 միլիոն ֆունտ ստեռլինգ...
Լեհաստանում դիտարկում են Ուկրաինայում ռուսական հրթիռները խփելու հնարավորությունը
Վարշավան ուսումնասիրում է իր ՀՕՊ համակարգերի օգտագործման հնարավորությունը ռուսական հրթիռներ խփելու հարցում...
Գերմանիայի դաշնակիցները չեն ցանկանում Ուկրաինային ՀՕՊ համակարգեր տրամադրել. Politico
Գերմանիայի դաշնակիցները չեն ցանկանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ