News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Էդ կենացները, որ ասում են կպետականացնենք, հետո կտանք անհատույց օգտագործման, կարող է սկզբի համար տան, կրքերը չթեժացնելու համար, բայց կարող է պայման դնեն, ասեն Արարատ լեռը չնկարեք, բանաստեղծություններում Արարատ լեռան մասին չգրեք:  Կարող է չէ՞ լինել, կգրաքննեն, կասեն եթե համաձայն չեք, ուրմեն վերցնում ենք գույքը: Հիմա սեփականատերն եք, ձեր տունն է, հետո տնվորի կարգավիճակով եք լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին Նկարիչների միությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը: 

«Բոլոր այն ստեղծագործական միությունները, որոնք գույքի սեփականության իրավունք են ստացել անկախությունից հետո, հիմա գործում են, կան: Եթե պետական լինեին, հիմա արդեն օտարված կլինեին, իմ կարծիքով»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, Նկարիչների միության և մյուս բոլոր ստեղծագործական միությունների շենքերը դեռևս Խորհրդային միության տարիներից միություններին են պատկացել:

«Էդ սեփականության իրավունքը միայն կադաստրի վկայականը չէ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, սեփականության իրավունքի մեջ մտնում է նաև օրինական սպասելիքը, երբ վարչական ակտեր կան, փաստաթղթեր կան, որոնցից բխում է, որ այդ գույքը տվյալ անձի՝ տվյալ դեպքում Նկարիչների միության սեփականությունն է հանդիսանում: Դատախազությունը դիմել է դատարան, ասում է՝ 1990 թվականին պետական սեփականության օրենք է ընդունվել, որտեղ գրված է՝ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ-ի սեփականությունն է: Ու ասում են սրա հիման վրա միությունների շենքերը դարձել են պետական սեփականություն, հետևաբար 1998-ին չէր կարող տրվել սեփականության վկայական»,-ասաց նա և հավելեց, որ Նկարիչների միությունը երբեք չի հանդիսացել պետական կազմակերպություն, և նախքան Գլխավոր Դատախազության հայցը, պետությունը չի համարել, որ գույքն իրեն է պատկանում:

Հիշեցնենք, որ Գլխավոր Դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության և Նկարիչների միության շենքերը: Երկու միություններն էլ ծանուցում են ստացել Դատախազությունից. Գլխավոր Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ պահանջում է անվավեր ճանաչել 2001թ․-ԻՆ Գրողների միությանը և   և 2003-ին Նկարիչների միությանը տրված  սեփականության իրավունքի պետական գրանցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ