News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Գերմանացի միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը, որն անհետացել էր 2018-ին և այդ ժամանակից ի վեր համարվում էր մահացած, հնարավոր է, որ ապրում է իր ռուս ընկերուհու հետ Մոսկվայում, հայտնում է գերմանական RTL հեռուստաընկերությունը՝ հիմնվելով սեփական հետաքննության արդյունքների վրա, որոնք ներկայացված են ֆիլմում։

Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել։ Նա գերմանական Tengelmann Group սուպերմարկետների ցանցի ղեկավարն ու համասեփականատերն էր։ 2018 թվականի դրությամբ նրա կարողությունը Forbes-ի կողմից գնահատվում էր 6,4 միլիարդ դոլար, և նա ամենահարուստ գերմանացիներից մեկն էր։ Ուներ կին  և երկու երեխա։

Հրապարակման մեջ ենթադրություն է հայտնվում, որ միլիարդատիրոջ եղբայրը՝ Քրիստիան Հաուբը, գիտեր գործարարի մահվան բեմադրության մասին, սակայն չէր ասում ճշմարտությունը։ Եղբոր անհետացումից հետո նա նրա տեղը զբաղեցրեց ընկերության ղեկավարության մեջ և անվտանգության ծառայությանը հանձնարարեց կասեցնել միլիարդատիրոջ հետ կատարվածի այլընտրանքային տարբերակներ բովանդակող լուրերը։ RTL-ի նյութի հրապարակումից անմիջապես հետո Քյոլնի դատախազությունը հետաքննություն է սկսել անհետացած միլիարդատիրոջ եղբոր դեմ։

Անհետանալուց երեք օր առաջ միլիարդատերը 13 անգամ զանգահարել է 44-ամյա ռուս կնոջ՝ Վերոնիկա Երմոլովայի համարին, խոսակցություններից մեկը տևել է ավելի քան մեկ ժամ։ Լրագրողները պարզել են, որ Հաուբն ու Երմոլովան տարբեր տարիներին միաժամանակ գտնվել են Մոսկվայում, Սոչիում և այլ քաղաքներում, իսկ 2009թ. մայիսին նրանք նույն գիշերային գնացքով են ուղևորվել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ երթուղով, բայց տարբեր կուպեներով։

Կինն այն ժամանակ Սանկտ Պետերբուրգում զբոսաշրջային գործակալություն էր ղեկավարում և սիրում էր արշավներ և ժայռամագլցումներ, պատմում է Daily Mail-ը հետաքննող ֆիլմի բովանդակությունը։ Երմոլովան ներկայումս ճամփորդական ծառայություններ մատուցող Russian Event ընկերության մարքեթինգի տնօրենն է:

Անցյալ տարվա մայիսին Stern-ը հրապարակել էր Հաուբի լուսանկարները, որոնք, ինչպես պնդում են,  արվել են Մոսկվայում 2021 թվականին: Պարբերականը նշել է, որ լուսանկարում տղամարդու նմանությունը Հաուբի հետ կազմում է մոտ 90%:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական...
Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրա ուղեկիցների դիերը կուղարկվեն Կում. PressTV
Մայիսի 19-ին ավիավթարից զոհվածների մարմինները կուղարկվեն Կում...
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է...
Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3883 խախտում, մարզերում՝ 12379
Մայիսի 13-20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի...
Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին
Թավրիզում սկսվել է հրաժեշտի արարողությունը...
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ