News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Aysor.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։

Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկացմամբ՝ աղջիկը Վարդենիսում տաքսիով տեղ է գնացել։ Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։

«Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- նշեց լրատվամիջոցի աղբյուրը։

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը հաստատել է լուրը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aysor.am-ին տեղեկացրել է. «Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնել է. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ժամը 10.10–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ․․․  
Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները
Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների…
Երևանում արդեն բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից. ՆԳՆ
Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը...
Որ ճանապարհներն են փակ Հայաստանում. Փրկարարական ծառայությունը ներկայացրել է այլընտրանքային երթուղիները
Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան...
Ամենաշատ