News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկում են Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթի փոխադրման հնարավորությունը, հինգշաբթի հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։

2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման ծավալների աստիճանական մեծացման մասին։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ղազախական նավթի ընդունման ծավալը հասցնել տարեկան 2,2 մլն տոննայի։

Ղազախստանը փորձում է մեծացնել նավթի արտահանումը, շրջանցելով Ռուսաստանը, ձգտելով դիվերսիֆիկացնել մատակարարումները, ինչի մասին երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը խոսել է 2022 թվականի ամռանը։ Սակայն առայժմ հիմնական արտահանման երթուղին մնում է Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (CPC), որի վերջնակետը Նովոռոսիյսկի մոտ գտնվող Յուժնայա Օզերեևկա ռուսական ծովային տերմինալն է, իսկ այլընտրանքային մատակարարումների բաժինը փոքր է:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ