News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու  բարեկամական հարաբերությունները, որոնք հատկապես վերջին տարիներին զարգանում են կանոնավոր կերպով:

Զրուցակիցները կարեւորել են միջկուսակցական եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ տարբեր՝ առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային  ոլորտներում համագործակցության  խորացումն ու սերտացումը:

Երկուստեք կարեւորվել են փոխայցերն ու շփումները միջկուսակցական մակարդակում:

«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական եւ ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես համոզված եմ, որ  մենք ունենք ահռելի չօգտագործված պոտենցիալ եւ կարող ենք շատ ավելիին հավակնել եւ շատ ավելի մեծ արդյունքներ գրանցել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական երկխոսության եւ մշակութային համագործակցության ոլորտում»,- մասնավորապես ասել է Հայկ Կոնջորյանը:

Խմբակցության ղեկավարը չինացի հյուրերին ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար:

Հանդիպման ավարտին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կարեւորել բազմակողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը տարբեր հարթություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ