News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին այն բանից հետո, երբ Բավարիայի դաշնային նահանգում երկու գործակալներ են ձերբակալվել, որոնք աշխատում էին ռուսական հետախուզական ծառայությունների համար և մտադիր էին դիվերսիա իրականացնել ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներում։ Այս մսին հայտնել է  Bild պարբերականը։

Ըստ պարբերականի, դեսպանին կանչելը Գերմանիայի կառավարության պաշտոնական արձագանքն էր ռուս գործակալների ձերբակալմանը։

Մեկնաբանելով ձերբակալությունը՝ գերմանացի իրավապահները նշել են, որ երկու կասկածյալներից մեկը չորեքշաբթի օրը կանգնել է Դաշնային դատարանի հետաքննիչ դատավորի առաջ, որը նրան կալանավորելու որոշում է կայացրել, իսկ երկրորդը հինգշաբթի օրը կկանգնի դատարանի առաջ։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը հայտարարել է, որ ձերբակալվածները նպատակ են ունեցել «խափանել Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնությունը»:

«Մենք կշարունակենք լայնածավալ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և թույլ չենք տա մեզ վախեցնել», - ընդգծել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ