News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով տարածքներ զիջելու իշխանությունների ցանկությանը:

«Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը, ինքն իր կողմից, իքնն իրեն պետք է գնդակահարի: Այնտեղ, որտեղ կան մեր եկեղեցիները՝ 7-րդ դարից, 10-րդ դարից, այդ տարածքը չի կարող լինել թուրքական: Թուրքն ընդհանրապես այստեղ տարածք չունի, ինքը նստած է հայկական եւ հունական հողերի վրա:

Ես էլ որեւէ նկրտում չունեմ Վրաստանի եւ Իրանի նկատմամբ: Մենք Վրաստանի եւ Իրանի ժողովուրդների հետ պետք է ունենանք զրո պրոբլեմ: Իրանի իսլամ ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է: Մեր խնդիրը մեզ ցեղասպանած թուրքն է, մեր հողերի հաշվին երկիր ձեռք բերած թուրքն է: Թող հաշտվի, որ մեզ իրավազրկել է, հատուցի, հաշտ-համերաշխ ապրենք հազար տարի: Ցանկացած հաշտություն փոխադարձ քայլերի վրա է հիմնված, ոչ միակողմանի; Միակողմանին նվաստացումն ու պարտությունն է»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ