News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը կեճշմարտությունն է ասում, քանի որ ռուսաստանյան ծանր պետական ​​մեքենան պատմական, աշխարհաքաղաքական որոշումներ չի կայացնում միայն մեկ հայտարարության հիման վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ռուսաստանը, որն անտեսում է հավաքական Արևմուտքի առաջնորդների կարծիքը, չէր կարող որոշում կայացնել Փաշինյանի հայտարարության հիման վրա։

Հայաստանի քաղաքական վերնախավից ոչ ոք Ռուսաստանին չի ասել, որ նա կեսճշմարտությունն է ասում։

Ռուսաստանը Հայաստանում չտեսավ այլընտրանքային միավորներ, որոնք կասեին, որ ՌԴ-ն պետք է ընդունի, որ դաշնակցային հարաբերություններին հակասող քայլեր է ձեռնարկել՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը թշնամություն չի ցանկանում Ռուսաստանի հետ։

Այն, ինչ տեղի է ունենում, մեր սխալների և Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածքի արդյունքն է։  Ռուսաստանի՝ որպես դաշնակցի, պահվածքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Ադրբեջանը ինչ-որ բանի դիմաց համաձայնության եկավ Ռուսաստանի հետ և կոչ արեց ավելի վաղ հեռանալ Արցախից, քան նախատեսված էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, թեև Ռուսաստանի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ խաղաղապահները պետք է մնան մինչև ժամկետի ավարտը։ Կամ էլ Ադրբեջանին հաջողվեց ճնշում գործադրել։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանը, որ Արցախի հարցը օդում կախված մնա։ Ոչինչ։ Պրահայի հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին Արցախը հայկական պահելու համար։

Չնայած Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման հետևանքով հասարակության մեջ առկա շոկին, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դեռևս կան որոշումներ»,- նշել է նա։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից։

«Նա չի կարող լքել տարածաշրջանը, քանի որ դա կնշանակի Հյուսիսային Կովկասում նոր Ուկրաինա ստանալ։ Այդ դեպքում, այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը»,- եզրափակել է Հովհաննիսյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունգարիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին…
ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության
Լուկաշենկոն իր «եղբայր» Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն և Ալիևն այցելել են նորկառույց շենք...
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը
Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ…
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ