News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր թելեգրամյան ալիքում նշել է, որ եթե որևէ երկիր ցանկանում է դառնալ ինքնիշխան պետություն, որտեղ ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել սեփական ապագան, պարտավոր է ընդունել «օրենք օտարերկրյա գործակալների մասին»: Այդ օրենքի էությունն, ըստ Վոլոդինի, երկրի ներքին գործերին արտաքին միջամտությունից պաշտպանելն է:

Վոլոդինի համոզմամբ՝ նրանք, ովքեր դեմ են այդ օրենքի ընդունմանը, «ակնհայտորեն գործում են այլ պետության շահերից ելնելով, ոչ թե հենց իրենց երկրի»: Նա հիշեցրել է, որ նմանատիպ օրենքներ գործում են ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

Ըստ Վյաչեսլավ Վոլոդինի՝ այդ ամենը Վաշինգտոնի քաղաքականության հետևանքն է, որի հիմքում ընկած է սեփական բացառիկության, մյուսների նկատմամբ ամերիկացիների գերակայության, ինչպես նաև երկակի ստանդարտների սկզբունքը: 

ՌԴ  Պետդումայի նախագահը շեշտել է, որ վերոնշյալ «օրենքի շուրջ նման հիստերիան կարող է վկայել միայն նրա մասին, որ Վաշինգտոնը և Բրյուսելը ներկայիս վրացական իշխանությունը տապալելու որոշումներ ունեն և դրա համար արդեն գումար է հատկացվել, մինչդեռ օրենքի ընդունումը կարող է խաթարել այդ ծրագրերը»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ