News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Երեկվա Դուբայ-Երևան չեղարկված թռիչքի 111 ուղևորներն այսօր եկել են Հայաստան:Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, NEWS.am-ին հայտնեցին «Ֆլայ Էքսպրես» ընկերությունից, որը  FlyDubai ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

«Այսօր, արդեն կայացած չվերթով, Երևան են վերադարձել ինչպես չվերթի պլանային ուղևորները, այնպես էլ երեկվա չեղարկված թռիչքի ուղևորները»,-հայտնում են ընկերությունից:

Այս պահի դրությամբ, Դուբայ-Երևան չվերթները վերականգնվել են, և իրականացվում են ըստ չվացուցակի: Այսօրվա չվերթն արդեն կատարվել է չվացուցակով նախատեսված ժամին:

«Չեղարկված չվերթի ուղևորներին առաջարկվել էր ավիատոմսի օրվա անվճար փոփոխություն, և ուղևորները ընտրել են իրենց համար նախընտրելի վերադարձի օրեր: Քանի որ ավիաընկերությունը իրականացնում է ամենօրյա թռիչքներ Դուբայ-Երևան ուղղությամբ, ապա օրերի սահմանափակում չի եղել։ Իսկ այն ուղևորներին, որոնք չեն ցանկացել օգտվել չեղարկված չվերթի փոխարեն այլընտրանքային չվերթներից,  առաջարկվել է ավիտոմսի արժեքի ամբողջական վերադարձ»,-պարզաբանեցին «Ֆլայ Էքսպրես» ընկերությունից:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 17-ին, առավոտյան նախատեսված  Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է առատ տեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ