News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Հաջորդ պետություններից մեկը, որը կսկսի փլուզվել, կլինի Ադրբեջանը։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Աշխարհում շատ բան կփոխվի, և անհնար է, որ այս վիրուսը նրանց շրջանցի »,- հավելել է նա։ Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Ադրբեջանը ներսից կփլուզվի:

«Դա շատ հակասություններ ունեցող երկիր է, վերից վար կոռումպացված է, այնտեղ գոյություն ունեն լուրջ դժգոհություններ, կրոնական բաղադրիչ, շատ լուրջ ռուսական և իրանական գործոններ։ Մենք այդ ամենը կտեսնենք։ Բայց ես ուզում եմ, որ այս պահին մենք ուժեղ պետություն լինենք, որպեսզի կարողանանք մեր հարցերը ձևակերպել բանակցային սեղանի շուրջ»,- նշել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ