News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների թողտվությամբ. Քանի որ խոշտանգողները եղել են դիմակավորված, ես չեմ կարող ասել՝ ոստիկաններ են եղել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ նշեց խոշտանգված Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Նրա խոսքով, ոստիկանության կողմից խոշտանգումները համակրգային խնդիր է եւ խդնիրը գալիս է նրանից, որ քաղաքական իշխանություններն են կանգնած այս ամենի հետեւում:

«Ես այս կարծիքը չէի հայտարարի, եթե չլիներ խոշտանգմանը հաջորդող քննչկան կոմիտեի անգործությունը: Ապրիլի 16-ին, երբ այդ միջադեպից հետո քննչական գործողությունները ավարտվեցին, ես եւ Ռուբեն վարդանյանը Սամվել վարդանյանին ցտեսություն ասացինք, նա շատ նորմալ վիճակում էր, որեւէ վնասվածք չկար, շորերի վրա որեւէ հետք չկար; ՁՊՎ մեկնելիս քննչական վարչության շենքից մեքենան դուրս գալուց ընդամենը մեկ րոպե հետո մեքենան կանգնել է եւ խոշտանգման դեպքը եղել է:

Երբ նրան բերել են ՁՊՎ, բժշկական զննության արդյունքում արձանագրվել են բոլոր վնասվածքները՝ սալջարդներ, ճակատի ուռած հատված,  քերծվածքներ եւ այլն: ՁՊՀ-ն իրազեկումէ  ուղարկել վարույթն իրականացնող մարմին:

Ես եւ քննիչը մասնակցել ենք դատաբժշկական փորձաքննությանը, որի ժամանակ Սամվել Վարդանյանը շատ հստակ հայտարարել է իր հետ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին:  Ու էլի վարույթ չի հարուցվել, որեւէ գործողություն տեղի չի ունեցել:

Դրա հաջորդ օրը մենք ստիպված ենք լինում հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, եւ երեկ երեկոյան ՔԿ մամուլի խոսնակը լրագրողներին ասում է, որ ստացված հաղորդման հիմքերն են ստուգում, որպեսզի հասկանան՝ քրեական վարույթ նախաձեռնեն, թե ոչ»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանը հայտնել է, որ միջադեպից հետո դիմակավորված անձինք խոշտանգել են իրեն, դաժան ծեծի ենթարկել, արժանապատվությունը նվաստացնող արարքներ թույլ տվել։

Այս դեպքով արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել, Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ