News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։

«Այս միջադեպն աննախադեպ է և՛ բռնության նյութերով, և՛ հանցագործության պլանավորվածությամբ, որը տեղի է ունեցել։ Իրապես մտահոգիչ է, որ ոստիկանության մասնակցությամբ մենք բռնության նորանոր մեթոդների  ենք աակաանատես լինում»,-ասաց նա՝ անդրադառնալով ոստիկանության թողտվության պայմաններում Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին։

ՀԿ նախագահի խոսքով՝ քաղաքական իշխանության հրապարակային խոսքի համատեքստում էլ ակնհայտ է դառնում, որ միջամտություն կա։

«Այս հանցագործությունն անձին իր որոշակի արարաքի համար պատժելու գործողություն  էր։ Դա այնքան ակնհայտ է, որ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց Մելքոնյանը։

Տպել
Ամենաշատ