News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ես երեւի կհամաձայնեմ Երեւանի ոստիկանապետի հետ, որովհետեւ սա բռնություն չի, սա այլանդակության գագաթնակետն է, այլասերվածության տոտալ դրսեւորում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի ոստիկանապետն այսօր անդրադառնալով Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելուն, հայտարարել էր, որ հնարավոր չէ, որ ոստիկանությունում բռնություն եղած լինի:

Անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման պատճառներին, իրավապաշտպանն ասաց. «Ինձ մոտ երկու պատճառ կար. Առաջինը անձեռնահասությունն է, տոտալ ոչ պրոֆեսիոնալ լինելը: Այսինքն դուք ձերբակալված, ձեր պատասխանատվության տակ գտնվողն մարդուն թողնում եք մենակ, գնում եք կարիքներ հոգալու, բա որ փախչեր, բա որ գային սպանեին: Հազար բան կարող էր լինել: Եվ երկւուդ տարբերակը հանցակցությունն է, այսինքն իրենց եւ տեղն են ասել, եւ ժամանակն են ասել, եւ պայմանավորված դուրս  եկել մեքենայից՝ անպաշտպան թողնելով այդ մարդուն: Բայց հետագայում իշխանության տարբեր ռանգի գործիչների, Աղազարյանների ու մնացածի հայտարարությունները այլ տարբերակ, բացի հանցակցությունից, ուղղակի չեն թողնում»:

Կարապետյանցը հայտարարեց, որ Հայաստանում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն եւ օրենքի տառին համապատասխան. «Իրենք բռնություն կիրառել են, երբ դրա դաբրոն ստացած են եղել: Դա միշտ է այդպես եղել: Երբ ոստիկանները ստանում են դաբրոն բռնություն կիրառելու, ծեծելու, խոշտանգելու եւ ստանում են  երաշխիքներ, որ պատասխանատվության չեն ենթարկվելու, այդ պահից սկսած մենք տեսնում ենք այն, ինչ տեսանք հիմա»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ