News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ռուս իրավապահներին հաջողվել է ձերբակալել ադրբեջանցուն, որը Մոսկվայում դանակով հարձակվել է մոտոցիկլավարի վրա և սպանել նրան։ Դրա մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։

«Բոլշայա Պոլյա փողոցում բռնել են 22-ամյա Շահին Աբբասովին և նրա ընկերոջը։ Այժմ նրան տանում են քննչական կոմիտե՝ հարցաքննության»,- ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, որ կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով։

Նշվում, է, որ ապրիլի 18-ին Ադրբեջանի քաղաքացին մեքենա է կայանել Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի դիմաց։ Դա դուր չի եկել տեղի 24-ամյա բնակչին և նկատողություն է արել ադրբեջանցի վարորդին:  Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծել նրան, ապա դանակով հարվածել որովայնին։ Ստացած վնասվածքներից մոսկվացի երիտասարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ