News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետը ողջունել է այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով գերմանական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և կարևորել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը մեր երկրում:

Քննարկվել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ