News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Կիևը վրդովված է  «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի չընդունման դեպքում Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող վտանգի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությունից։ Դրա մասին ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեր երկրի անունը նման անհարգալից համատեքստում օգտագործելն էլ լրացուցիչ վնաս է հասցնում վրաց-ուկրաինական հարաբերություններին։ Վրաստանին սպառնացող իրական վտանգը ոչ թե առասպելական «ուկրաինացումն» է, այլ ռուսականացումը»,- ասված է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Կիևը մտահոգություն է հայտնել Վրաստանում ներքաղաքական իրավիճակի սրման առնչությամբ՝ պայմանավորված Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկմամբ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել հարգելու Վրաստանի քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը և լարված իրավիճակից դուրս գալու լուծումը փնտրել կառուցողական երկխոսության միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ