News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի հոգեբուժական կլինիկայում հիվանդը մահացել է չափից շատ ջուր խմելուց հետո, պարզել է հետաքննությունը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Հրապարակման համաձայն՝ 28-ամյա Լիլիան Լուկասը կորցրել է գիտակցությունը և մահացել «չափազանց մեծ քանակությամբ» հեղուկ խմելուց հետո։ Կլինիկայում կինը բուժում էր անցնում շիզոֆրենիայից։

Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ հիվանդը ծարավ է եղել փսիխոգեն պոլիդիպսիայի պատճառով, ախտանիշ, որը երբեմն ի հայտ է գալիս շիզոֆրենիայով հիվանդների մոտ, հատկապես որոշ դեղամիջոցներ ընդունելու ժամանակ: Պոլիդիպսիայով հիվանդը նորմայից զգալիորեն ավելի մեծ քանակությամբ ջուր է խմում:

Մահացածի ծնողները դատական ​​հայց են ներկայացրել այն բժշկական հաստատության դեմ, որտեղ Լուկասը վերականգնողական փուլ է անցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ