News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ սաները, որոնց ազգանունները մատյանի այբբենական ցանկի վերջում են, հակված են ավելի ցածր գնահատականներ ստանալու, քան աշակերտները, որոնց ազգանունները մատյանի ցանկի վերին հորիզոնականներում են:

Գիտնականներն իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Management Science (ManaScie) գիտահանրամատչելի հանդեսում։ Հետազոտության հեղինակներն օգտագործել են Canvas առցանց ուսուցման կառավարման համակարգի տվյալները, որից օգտվում են Միչիգանի համալսարանում: Նրանք վերլուծել են 2014-2022 թվականներին գրեթե 140 հազար ուսանողներին տրված գնահատականների շուրջ 31 միլիոն գրառում:

Հետազոտողները պարզել են, որ A, B, C, D կամ E տառերով սկսվող ազգանուններով աշակերտները միջինը 0,3 միավորով բարձր գնահատական ​​են ստացել։ F-ից Z տառերով սկսվող ազգանուններով աշակերտների կրթական նվաճումները, համապատասխանաբար, ավելի ցածր են գնահատվել։ Հետազոտողները ենթադրել են, որ բազմաթիվ դպրոցականներին հերթով դաս հարցնելու անհրաժեշտության պատճառով ուսուցիչները սկսում են հոգնել, երբ հասնում են մատյանով ցանկի ավարտին: Ընդ որում, որքան մոտենում է գիտելիքների ստուգման ավարտը, այնքան ուսուցիչներն գրգռված և դժգոհ են լինում նախորդ պատասխաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ