News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Լեհաստանի իրավապահ մարմինները Ուկրաինայի դատախազության և Անվտանգության ծառայության հետ համատեղ ձերբակալել են Լեհաստանի քաղաքացի Պավել Կ.-ին: Վերջինիս կասկածում են Ուկրաինայի նախագահհ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ ծրագրելու գործում ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեջ։ Դրա մասին հայտնել է Լեհաստանի ազգային դատախազությունը։

Հետաքննությունը պարզել է, որ Պավել Կ.-ն կապ է հաստատել Ուկրաինայի պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացիների հետ և նրանց հանձնարարությամբ Ժեշուվ-Յասենկա օդանավակայանի անվտանգության վերաբերյալ տեղեկություն հավաքել և փոխանցել ՌԴ ռազմական հետախուզությանը։ «Դա, ի թիվս այլևայլի, պետք է ՌԴ հատուկ ծառայություններին օգներ մահափորձ ծրագրել օտար պետության ղեկավարի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։

Կասկածյալին Լեհաստանում ձերբակալել են նախօրեին՝ ապրիլի 17-ին։ Տղամարդուն առաջադրվել է օտարերկրյա հետախուզության շահերի օգտին գործելու մասին պատրաստակամություն հայտնելու մեղադրանք, որը նրան սպառնում է առավելագույնը ութ տարվա ազատազրկամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ