News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Վերջին ժամանակներում բոլոր պետական-պաշտոնական կայքերում հայտնվել է մի պատուհան՝ «Ազդարարի՛ր», որը հորդորում է քաղաքացիներին հաղորդում ներկայացնել բոլոր անօրինությունների մասին՝ անանուն։

Հենց այս կայքից տեղեկանում ենք, որ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ՝ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

Հանրության շրջանում ձեւավորված կարծիք կա, որ համակարգը ստեղծվել է «գործ տալու» համար, եւ անանուն հաղորդում ներկայացնողները «գործ տվողներ» են։

Ազդարարման էլեկտրոնային համակարգի մասին սակավ տեղեկատվության պատճառով դիմեցինք արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ ինչ ֆինանսական աղբյուրներից է սնուցվում այս համակարգը եւ ինչ գործունեություն է պատրաստվում իրականացնել։

«2019 թվականի հունվարի 19-ին ֆինանսների նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը մի կողմից՝ որպես հաճախորդներ, եւ Joint Venture Avenue Consulting Group LLC-ն եւ Al Partnership LLC-ն մյուս կողմից՝ որպես ծառայություն մատուցողներ, կնքել են էլեկտրոնային հարթակի գործարկման ապահովման համար մատուցվող վճարովի ծառայության պայմանագիր»,- հայտնել են նախարարությունից։

Ազդարարման էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ։

Միջազգային դոնորներից ֆինանսավորվող այս նախագիծը մեծ տեղեկատվական եւ իրազեկման արշավներ է նախապատրաստվում իրականացնել։

Կայքում զետեղված վիճակագրությունից կարող ենք եզրակացնել, որ համակարգը հաղորդումներ ստացել է 2023 թվականի մայիսից։ Վիճակագրությունն ընդգրկում է մինչեւ 2024 թվականի ապրիլ ամսվա տվյալներ։

12 ամիսների ընթացքում ստացվել է 176 անանուն հաղորդում։

Հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ Ազդարարման համակարգին հղում պարունակող պատուհանը տեղադրվել է պետական համակարգի բոլոր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայքէջերում՝ նպատակ հետապնդելով իրազեկելու քաղաքացիներին «Ազդարարի՛ր» էլեկտրոնային հարթակի գոյության եւ դրա հնարավորությունների մասին: Այն հնարավորություն է տալիս առանց որոնման եղանակների միանգամից մուտք գործել հարթակ։

Անհասկանալի է այս համակարգի նպատակը, քանի որ առերեւույթ, այն փաստացի չի իրականացվել։

Հարցն այն է, որ պայմանագիր կնքելով 2019 թվականին, գրեթե 3 տարի անարդյունք գործունեություն ունենալուց հետո, պատահաբար որոշում է կայացվում գնալ շատ լուրջ իրազեկման արշավների իրականացմանը՝ արդարացնելով միջազգային դոնորների հետ պայմանավորվածությունները եւ պահանջները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ