News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Տաթևի վանքի  շրջակայքում  մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ: Բացի մրգատու ծառերից,  այգում տնկվելու է նաև սոսի՝  Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ:

«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն  ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է  բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ,  այդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարևոր ենք  համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլև մեր յուրաքանչյուրիս  զորակցությունը հայտնելու  Բաքվի բանտում ապօրինի պահվող  Ռուբեն Վարդանյանին և մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Պտղատու  ծառերի տունկը շարունակվելու է  ողջ ապրիլ ամսվա ընթացքում:  Ծրագրին կարող են  մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը:   Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաև մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ տնկվելու է սոսին՝ Կենաց ծառը:

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են Տաթև համայնքի զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում. նախկին պատգամավոր
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում...
Մասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ
«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ն վերջերս այց է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի…
Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ կառավարության որոշումը արցախցիների բնակապահովման վերաբերյալ...
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա. Արցախի նախկին նախարար
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը…
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող...
Հունգարիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին…
Ամենաշատ