News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխտկիցները առավոտից շրջում են Երեւանի փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր անողների ապրանքը, նաեւ տուգանում են այդ մարդկանց:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները,  լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առեւտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր:

Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու: Համոզված եղեք, որ արդյունքը նկատելի կլինի: Կոնկրետ այս քաղաքացուն մոտ 100 անգամ զգուշացրած կլինեն: Փորձի համար եթե այսօր ժամը 4-ին գանք, էլի էստեղ դրած են լինելու իրենց ապրանքը;

Մենք իրենց առաջարկել ենք, հատուկ շուկաներ կան Երեւանում, որ իրենց առեւտուրը այդտեղ իրականացնել, բայց իրենք նպատակահարմար են գտնում այստեղ անել առեւտուր: Հնարավոր է՝ այստեղ առեւտուրն ավելի լավ է լինում»,-ասաց նա:

Քաղաքացին, որի ապրանքը (լոլիկ) քիչ առաջ առջրավեցին, լրագրողներին ասաց. «Շուկայում առեւտուր չկա, ես գնացել եմ, փորձել եմ: Չեմ կարողանում առեւտուր անել: Հարցը վարձավճարը չի: Իսկ այստեղ շենքի բնակիչն ասում է՝ ավելի լավ է այստեղից առնեմ, թեկուզ 50 դրամ թանկ, քան տրանսպորտով գնամ հասնեմ շուկա: Մարտը մեկ կգ պամիդորի համար իմաստ ունի՞ գնա հասնի շուկա:

Անցած տարի երկու անգամ առգրավել են, չեն վերադարձրել, Հարկադիրում էլ անցած տարվանից 105 հազար տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու: Այսօր էլ կտուգանեն:

Ստիպում են, որ երկրից թողնեմ, գնամ: Երկու տղա եմ մեծցրել, ուղարկել բանակ, հիմա ինձ չեն թողնում ապրեմ իմ երկրում: Եթե վաղը պատերազմ լինի, երեխեքիս պետք է գան, տանեն: Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ