News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Յոթնյակի (G7) երկրներն ապրիլի 19-ին Իտալիայում արտգործնախարարների հանդիպմանը կքննարկեն Իրանի տարածքին Իսրայելի ենթադրյալ հարվածի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Կանադայի ԱԳՆ-ն ինձ տեղեկացրել է Իրանում գիշերային պայթյունների մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք դա կքննարկենք արտգործնախարարների հետ այսօր առավոտյան Իտալիայում կայանալիք G7-ի նիստում»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):

Հյուրընկալելով հանդիպումը Կապրի կղզում, Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին X-ում ասել է, որ Իսրայելի ենթադրյալ հարվածից հետո իրավիճակի զարգացումը կքննարկվի աշխատանքային վերջին օրվա առավոտյան նիստում, երբ սպասվում է վերջնական հայտարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ