News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Անօդաչու սարքերը, որոնք խոցվել են իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Սպահան քաղաքի երկնքում, արձակվել են Իսլամական Հանրապետության տարածքից։ Այս մասին X-ում (նախկինում՝ Twitter) ասել է Իրանի կիբերտարածության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հոսեյն Դալիրյանը։

«Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք այդ անօդաչու թռչող սարքերն արձակվել են դրսից, թե՞ երկրի ներսից», Դալիրյանը գրել է. «Այդ անօդաչուների թռիչքի շառավիղը շատ կարճ է, իհարկե, ներսից»:

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ