News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Իրանում հայտնաբերվել եւ վնասազերծվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր, եւ իրավիճակն այժմ հանգիստ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին։

«Երեկ գիշեր ինչ-որ ձայներ էին լսվում, վիճակն անհանգիստ էր։ Հետո հաղորդեցին, որ իրանական ՀՕՊ-ն է ակտիվ աշխատել։ Հայտնաբերվել է մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք վնասազերծել են։ Ե՛վ մարդկային, եւ՛ այլ վնասներ ինչպես հաղորդում են՝ չկան»,- նշեց Փույա Հոսեյնին։

Անդրադառնալով արեւմտյան լրատվամիջոցների այն լուրերին, որ Իսրայելի կողմից հարվածները կարողացել են խոցել իրանական թիրախներից մեկը, քաղաքական վերլուծաբանն ասաց․

«Հիմա հիբրիդային պատերազմ է գնում Իրանի ու Իսրայելի միջեւ, նաեւ մեծ մեդիագրոհ է, մենք տեսնում ենք, որ երբ Իրանն էր հարձակվել, արեւմտյան լրատվամիջոցները, որոնք կապ ունեն Իսրայելի հետ, փորձում էին ցույց տալ, որ շատ փոքր է եղել, վնասազերծել են իրանական հրթիռակոծությունը։ Փորձում են իրանական կողմի պատասխանը շատ փոքրիկ ու ոչինչ համարել, բայց իրենց քայլերը մեծ աղմուկով են լուսաբանում ու կեղծ լուրեր տարածում։ հարձակումը ներսից է եղել, այսինքն՝ դրսից հարձակում չի եղել։ Իսրայելի հետ կապված ուժերի կողմից է եղել այդ քայլը»։

Փույա Հոսեյնին շեշտեց, որ Իրանը հերքում է՝ ոչ մի հարձակում, հրթիռակոծում չի գրանցվել Իրանում։

Անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այն հայտարարությանը, որ իսրայելական հնարավոր հարվածին Իրանի արձագանքը լինելու է կտրուկ ու ուժգին, հարցին՝ ի՞նչ զարգացման հնարավորություններ կան այս պահին, վերլուծաբանն ասաց․

«Իրանը հստակ քաղաքականություն ունի, ասում է՝ եթե Իսրայելն Իրանին հարվածի, ապա Իրանը տասն անգամ ավելի մեծ ուժերով հարձակում կկատարի Իսրայելի վրա։ Դա լայնածավալ պատերազմի ռիսկն է մեծացնում։ Իսրայելի դաշնակիցները պետք է նրան հետ պահեն նման գործողություններից»։

Հարցին՝ բնակչության շրջանում տրամադրություններն ինչպիսի՞ն են, վերլուծաբանն ասաց․ «Նորմալ կյանք է։ Տարբեր քաղաքներից տեսանյութեր են հրապարակվում, որ նորմալ ու բնականոն կյանքը շարունակվում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ