News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ: Այս մասին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին «Արձագանք Գազայում հումանիտար աղետին և հետագա սրացումները Մերձավոր Արևելքում Իսրայելի դեմ Իրանի հարձակումից հետո» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստը. «Հարգելի' գործընկերներ,

Հայաստանը Խորհրդի երկրներից ամենամոտն է Մերձավոր Արևելքին, ուստի այն ամենը, ինչ տեղի է ունենում և կարող է տեղի ունենալ այնտեղ, չափազանց կարևոր է և ազդեցություն ունի իմ երկրի վրա։ Մենք շատ մտահոգված ենք նաև այն պատճառով, որ հարյուր հազարավոր հայեր են ապրում տարածաշրջանի երկրներում։

Հայաստանում բավական չէ միայն պատշաճ կերպով հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ինչով կարող է դա ավարտվել։ Մենք պետք է աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններից մեկում դաշնակիցների, գործընկերների և հարևանների հետ ազնիվ հարաբերությունների կարմիր գծեր գծենք։ Սա նաև կարևոր է, որպեսզի միջազգային կարգի փլուզման դարաշրջանում Հայաստանը չհայտնվի աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ։

Մի կարմիր գիծը Հայաստանի անվտանգության անձեռնմխելիությունն է. Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն փորձում են լուծել այսպես կոչված «հայկական հարցը»՝ հայերին իրենց պատմական հայրենիքից վտարելու միջոցով։ Անցած հարյուր տարիների ընթացքում դա տեղի է ունեցել Նախիջևանում, իսկ այժմ՝ Ղարաբաղում։ Մերձավոր Արևելքում նոր պատերազմը կարագացնի թյուրքական կոալիցիայի ագրեսիվ քաղաքականությունը։

Հայաստանը պետք է ստանձնի ռազմավարական պատասխանատվություն և աշխարհաքաղաքական կայուն գործընկեր լինի, որպեսզի ռացիոնալ կերպով առաջ մղի սեփական ազգային շահերը։ Դա մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք պաշտպանվել և կանխել նոր էսկալացիա՝ ունենալով ցանկացած ագրեսորի զսպելու միջոցներ։

Հայաստանի մյուս կարմիր գիծը Իրանի հետ 44 կիլոմետրանոց սահմանն է, որն այս պահին Հայաստանի համար ոչ միայն կայունության ու անվտանգության աղբյուր է, այլև՝ զարգացման հնարավորություն։

Եվրոպան պետք է հասկանա, որ Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Հայ-թուրքական սահմանի բացմանը նպաստելու մեր գործընկերների անկարողությունը չպետք է ենթադրի հայ-իրանական սահմանին իրավիճակի վատթարացում։

Կարևոր կարմիր գիծ է տարածաշրջանի հայ համայնքների բարեկեցությունը։ Սիրիայում պատերազմի ընթացքում տեսել ենք, թե այնտեղ ապրող հայերն էկզիստենցիալ ինչ մարտահրավերների են բախվել։ Այսօր հայերը Լիբանանում են, Սիրիայում, Իրաքում, Իրանում, բայց միայն Իսրայելում են սկսել բախվել իրենց պատմական և քաղաքակրթական ժառանգությունը պահպանելու իրական մարտահրավերներին։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ բացասական իրադարձությունները կանխելու համար։ Սա Սուրբ հողում հայ համայնքի մշակութային ժառանգությունը պահպանելու և իրավունքները պաշտպանելու հրատապ կոչ է:

Պարոն նախագահ,

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ընդգծել, որ Եվրոպան նույնպես պետք է սահմանի իր կարմիր գծերը։ Ինչպես ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն է նշում՝ դա անհրաժեշտ է, որպեսզի «կանխվի «մնացածներն ընդդեմ Արևմուտքի» դաշինքի համախմբումը՝ որպես Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանք» ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Սուրեն Պապիկյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում
Նախարարը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Հույս ունեմ՝ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն. Փաշինյանը՝ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ