News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում են իրացնել առևտրի և սննդի կետերում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ նրանք հինգ թղթադրամ իրացրել են 18-ամյա մի երիտասարդի, իսկ երկու թղթադրամ՝ 16-ամյա մի պատանու: Վերջիններս էլ իրենց հերթին տարբեր առևտրի կետերում գնումներ կատարելու միջոցով փորձել են իրացնել հուշանվեր-թղթադրամները:

Նույն օրը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի մի առևտրի կետում հուշանվերն իրացնելիս ձերբակալվել և բաժին են տեղափոխվել երկու պատանի: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր 19 թղթադրամ: Նա հայտնել է, որ թղթադրամները պատվիրել են առցանց գնումների հարթակի միջոցով, որոշ մասն իրացրել են, մնացած մասը փորձել են իրացնել:

Առևտրի կետի վաճառողուհին տվել է հաղորդում և ներկայացրել իրեն իրացրած 10-հազարանոց երկու հուշանվեր թղթադրամ:

Եվս մեկ հանցակից երկու ժամ անց հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք պատանիները ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված հետագա միջոցառումներով Թումանյանի ոստիկանները պարզել են, որ պատանիները հուշանվեր 10-հազարանոցով փորձել են գնում կատարել նաև Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գործող խանութում: Այս դեպքում, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության…
Վրաստանում թմրանյութերի համար 77 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում...
Ամենաշատ