News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Յոթնյակի (Մեծ յոթնյակի) անդամ երկրները Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելը և հետագա ապակայունացնող գործողությունները։ Այս մասին ասվում է G7-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հայտարարության մեջ՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Մենք կոչ ենք անում Իրանին զերծ մնալ ՀԱՄԱՍ-ին աջակցություն ցուցաբերելուց և հետագա գործողություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը Մերձավոր Արևելքում, ներառյալ լիբանանյան «Հեզբոլլահին» աջակցելը, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձևը և «բարձրացնում է լարվածություն տարածաշրջանում»,- փաստաթղթում նշել են G7-ի երկրների արտգործնախարարները։

G7-ի անդամ երկրներն Իրանից և Մերձավոր Արևելքի «հարակից խմբերից» պահանջել են դադարեցնել հարձակումները և հաստատել են Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու իրենց պատրաստակամությունը։ «Մենք պատասխանատվության կենթարկենք Իրանի կառավարությանն իր չարամիտ, ապակայունացնող գործողությունների համար և պատրաստ ենք կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ կամ ձեռնարկել այլ միջոցներ այժմ և ի պատասխան հետագա ապակայունացնող նախաձեռնությունների», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Գազային Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել է 30 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 30 պաղեստինցի...
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Ամենաշատ