News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել, մասնակիցների թվում է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիասյանը, որն առավել հայտնի է «Մոշիկ» մականվամբ։ Վերջինս իր ընկերոջ՝ Գևորգ Հովհաննիսյանի հետ, վիճաբանել են Վահագն Հակոբյանի, Հովսեփ Հակոբյանի և Սամվել Հովհաննիսյանի հետ։

24News-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ, ինչից հետո էլ անցորդները նրանց նկատողություն են արել, վերջիններիս հետ եղել են նաև կանայք։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, Անդրիասյանը հասցրել է «մի քանի մուշտի» ուտել։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր տեղեկությունների, Արման Անդրիասյանը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել և որպես պատճառաբանություն նշել, որ միմյանց նայելու շուրջ առաջացած վեճից հետո անծանոթ 3 անձիք ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը։ Վիճաբանության ընթացքում մի քանի անգամ Անդրիասյանը նշել է, որ ինքը Կառավարության աշխատակից է։ Թվում է, թե ժողովրդավար երկրում ի՞նչ կապ ունի, թե որ հաստատության աշխատակից ես, եթե հայհոյել ես, պետք է պատասխան տաս, բայց արի ու տես, որ Կառավարության այդ աշխատակցի համար անգամ իրավական համակարգի կենտրոնական ապարատն է շատ արագ իրար խառնվել։

Կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ․ «Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյուքնում առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ինքնությունը պարզվել է։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նրանց՝ այսինքն 3 անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խմբի կազմում ֆիզիկական ներգործություն կատարելը)»։

Մենք կապվեցինք նաև Անդրիասյանի հետ, որը երկու անգամ՝ հղում անելով զբաղվածությանը, խոստացավ, որ ավելի ուշ կկապվի, սակայն այդպես էլ չզանգեց։ Պատրաստ ենք հրապարակել նաև նրա տեսակետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ