News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Մանուկյանների ընտանիքում անսովոր համալրում կա. Մահից փրկված երկարականջ բվերի զույգ ձագերը հարմարավետ տեղավորվել է փայտակույտի մեջ։ Զույգը անկոչ հյուրերին նայում է կասկածանքով կլոր դեղին աչքերով ու վրդովված ծղրտոցով:

Պատահական չէր, որ գեղեցիկ այս թռչունները հայտնվեցին Մանուկյանների մոտ, քանի որ նա Մահացող և էնդեմիկ տեսակների պաշտպանության հիմնադրամի տնօրենն է։

«Նրանց վերցրել են հոգատար մարդիկ, երբ նրանք ընկել են բնից: Ձագերին փորձել են վերադարձնել բույն, բայց ինչ-որ բան այնպես չի գնացել, կա՛մ ծնողներն են ձագեևրին լքել, կա՛մ ինչ-որ բան է պատահել մեծ թռչունների հետ: Մեզ հետ կապվել են ընկերների, սոցիալական ցանցերի միջոցով»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասում է Մանուկ Մանուկյանը։

«Երբ նրանց բերեցին, նրանք բռունցքից մեծ չէին։ Նրանք մեզ հետ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն սովորել թռչել: Որոշվել է նրանց բաց թողնել այստեղ վայրի բնություն՝ հաշվի առնելով, որ երկարականջ բուն բնադրում է Երևանում»,- նշեց գործակալության զրուցակիցը։

Ցավոք, երիտասարդ թռչնի կյանքի առաջին ամիսը, թերեւս, ամենավտանգավորն է: Բնության մեջ գոյատևելու հավանականությունը մոտավորապես 50 տոկոս է: Մարդու կողմից կերակրվող ճտերի դեպքում՝ էլ ավելի քիչ։

«Սա բնական գործընթաց է, գոյատևում է ամենաուժեղը: Բնության մեջ ծնողները կերակրում են նույնիսկ արդեն թռչել կարողացող ճտերին: Ձագերը արդեն մոտ երեք շաբաթ է, որ մեզ մոտ են, մոտ 10-15 օրից նրանք կսկսեն թռչել»,- շարունակում է հիմնադրամի տնօրենը։

Երևանում երկարականջ բուն բնադրում է մարզահամալիրի հարակից այգում, Բուսաբանական այգում և այլ այգիներում։ Բներ է ստեղծում ծառերի խոռոչներում և ագռավների կողմից լքված բներում։ Նա սնվում է կրծողներով, միջատներով, մանր թռչուններով։ Երկարականջ բուը գրանցված չէ Կարմիր գրքում, ինչը չի նշանակում, որ այդքան շատ երկարականջ բու կա։

«Թեեւ երկարականջ բուն բնիկ երեւանցի է, երեւանցիներից շատերը չեն էլ կասկածում նման հարեւանության մասին։ Բուն գիշերային է, լուռ թռչում է, մարդու հետ հանդիպման չի ձգտում»,- բացատրում է Մանուկ Մանուկյանը։ Երկար պինցետներով նա ճտերին մսի կտորներ է հյուրասիրում։ Կուլ տալով մի մասը՝ ձագերը պահանջում են շարունակել՝ սեղմելով իրենց կտուցը:

Բնության մեջ երկարականջ բուն ապրում է 10-15 տարի։ Գերության մեջ, լավ խնամքով, ավելի երկար: Նույնը վերաբերում է բոլոր գիշատիչներին, որոնք բնության մեջ պետք է մեծ ջանք գործադրեն ուտելիք որսալու համար։

Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ բվի զագերին անվանել են Անյա և Ամելիա։ «Ճիշտ է, հիմա մենք հակված ենք հավատալու, որ Անյան դեռ տղա է»,- ծիծաղում է զրուցակիցը։

Հիմա ձագերը շատ կապված են միմյանց հետ։ Բայց հասունանալով և ցրվելով, նրանք դժվար թե հիշեն իրենց հարազատությունը:

Հարց եմ տալիս՝ ի՞նչ անել, եթե դուք ճուտ եք գտնել։ «Ամեն դեպքում, պետք չէ անմիջապես բռնել ճուտին ու «փրկել»։ Առաջին անգամ բնից դուրս թռչող ձագերը կարող են ընկած կամ վիրավոր ճտի տպավորություն թողնել։ Սա հատկապես ճիշտ է գարնանը, երբ երիտասարդ թռչունները նոր են սովորում թռչել:

Ծնողները որոշ ժամանակ շարունակում են խնամել ձագերին, կերակրել և սովորեցնել։ Բնության մեջ մարդու նման միջամտությունը հղի է տխուր ավարտով, քանի որ ոչ բոլորն են կարող տանը անհրաժեշտ խնամք ապահովել վայրի թռչնի համար։ Եթե անգամ ձեզ հաջողվի կերակրել ձագին, ապա ավելի ուշ ավելի դժվար կլինի նրան վայրի բնություն բաց թողնելը: Ավելի լավ է ընդհանրապես չդիպչել թռչունին։ Բայց կարելի է դիմել մասնագետներին, խորհուրդ հարցնել»,- առաջարկում է Մանուկ Մանուկյանը։

Ժամանակավոր «հայրիկը» փորձում է հնարավորինս քիչ շոշափել իր գեղեցիկ փոքրիկներին, որպեսզի դրանց շատ չսովորեցնի մարդկային հասարակությանը. «Փաստացնի միայն կերակրման ժամանակ. Հիմա նրանց կերակրում ենք «ոչ կենդանի» սննդով, բայց շուտով կանցնենք կենդանի կրծողների, որպեսզի նրանք ավելի հեշտ ընտելանան ազատ կյանքին»։

«Ելնելով արագիլի ձագերին կերակրելու փորձից՝ կարող եմ ասել, որ նրանք աստիճանաբար կսովորեն թռչել և կսկսեն ավելի ու ավելի հեռու թռչել: Եթե հանգամանքները լավ լինեն, մի օրով, մեկ շաբաթով, մեկ ամսով կանհետանան, հետո լրիվ կթռչեն իրենց հասուն բվերի կյանք»,- մի փոքր տխուր ժպտում է Մանուկյանը։

Մանուկյանների այգում բվերը միակ հյուրերը չեն. մի զույգ արագիլներ և թփի տակից դուրս եկող երկչոտ ձկնկուլ են հետեւում հարցազրույցին։

«Վերջին տարիներին 500-600 թռչուն է փրկվել և վերադարձվել բնություն, այդ թվում՝ «Կարմիր գրքի» մորուքավոր անգղը, գրիֆը և ոսկե արծիվը։ Արագիլներն առանձնանում են, շատ է խոսվել և գրվել այս գեղեցիկ թռչունների՝ մարդու գործունեության պատճառով աղտոտվածության խնդրի մասին:

Բարեբախտաբար, այս խնդիրն այժմ այնքան էլ սուր չէ, թեև աղտոտման աղբյուրները վերացված չեն։ Կոնկրետ այս երկու արագիլները մի քանի տարի է, ինչ ապրում են մեզ հետ և հանդիսանում են այդ խնդրի ապացույցը՝ փետուրները իրար կպնելու պատճառով, չկարողանալով թռչել բնից, ընկել են և լուրջ վնասել թեւերը։

Կարմիր ձկնկուլը հայտնաբերվել է թևի վնասվածքով, և կարծում ենք, որ դա կարող է հրազենային վնասվածքի հետևանք է։ Ինչ էլ որ լինի, մենք հույս ունենք բուժել նրան և վերադարձնել բնություն»,- բացատրում է Մանուկ Մանուկյանը։

Թռչունների այս թագավորությունը հսկում է Հասկի Գաբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ