News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Հունվարի առաջին օրերին հրապարակված այս տարվա կանխատեսման մեջ ամերիկյան հետախուզա-վերլուծական «Stratfor» (RANE) կենտրոնի վերլուծաբանները հավանական էին համարել, որ Հայաստանը կբավարարի Ադրբեջանի պահանջները սահմանի սահմանազատման և երկրի հարավով այսպես կոչված միջանցքի ստեղծման հարցերում։

Կենտրոնի Եվրասիայի հարցերով վերլուծաբան Մեթյու Օրրը NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նշել է՝ նման եզրահանգման են եկել, քանի որ եթե Հայաստանը չբավարարի այդ պահանջները, Ադրբեջանը, ըստ ամենայնի, կսրի իրավիճակը սահմանին, և ռազմական բախումների հավանականությունը կմեծանա։

«Իմ կարծիքով, դժվար թե դա շատ ձեռնտու լինի Հայաստանին, եթե այս իրավիճակը երկար շարունակվի։ Ուստի եկանք այն եզրակացության, որ դա ամենահավանական սցենարն է։ Այո՛, ժամանակի ընթացքում և Հայաստանի համար բավականին թանկ գնով, բայց, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները հենց այդպես էլ կզարգանան։ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ նախընտրում է նման գործողություններ իրականացնել ամռան վերջին կամ վաղ աշնանը։ Սա օրինաչափություն է: Հավանաբար, այս տարի Ադրբեջանը կփորձի առնվազն սպառնալ նմանատիպ սցենարով»,- նշել է վերլուծաբանը։

«Stratfor»-ը կանխատեսել է, որ Ադրբեջանը, գուցե, փորձի ներխուժել Հայաստանի տարածք և Սյունիքում նշանակալի տարածքներ նվաճել։ Այս պահին, ըստ կենտրոնի վերլուծաբանի, դրա հավանականությունը այդքան էլ մեծ չէ։

«Այժմ խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ Հայաստանի հարավում խոշոր տարածքներ զավթելու մասին չէ, բայց այնպիսի բախումներ, ինչպիսին տեսանք 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված որոշ տարածքներ, միանգամայն հնարավոր են։ Եթե ​​բախումները սահմանափակվեն փոքր տարածքներով, ապա Արևմուտքը կասի, որ սա հսկայական էսկալացիա չի համարվում և էական պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ։ Ուստի ադրբեջանցիները, հնարավոր է, մտածում են, որ իրադարձությունների այս զարգացումը բարենպաստ միջոց է ազդելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինը զիջումների գնա սահմանազատման բանակցություններում»,- նշել է Օրրը։

Վերլուծաբանը կանխատեսում է՝ եթե, այդուհանդերձ, Ադրբեջանն ինչ-որ փուլում լայնածավալ հարձակում սկսի Հայաստանի դեմ, Արևմուտքում, գուցե, ինչ-որ պատժամիջոցներ սահմանվեն, սակայն որոշ ժամանակ անց տիրապետող կդառնա այն մտայնությունը, որ այդ պատժամիջոցները պահպանելը նպատակահարմար չէ։

«Ամեն դեպքում, սա շատ ռիսկային քայլ կլինի Ադրբեջանի համար, և այս ու այլ պատճառներով է, որ լայնածավալ հարձակումն այս տարի քիչ հավանական է։ Դժվար թե ադրբեջանցիներն առանց կոնկրետ արդյունքի հասնելու հստակ երաշխիքների որոշեն խոշոր հարձակում կատարել»,- ընդգծել է Օրրը։

Թուրքիան, ըստ վերլուծաբանի, ամեն կերպ փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Թուրքիային ձեռնտու է կայունության պահպանումը Հարավային Կովկասում, որպեսզի թե՛ հայերը, թե՛ վրացիները պատրաստ լինեն սերտ հարաբերություններ ունենալ իրենց հետ։

«Մենք չենք կարծում, թե Թուրքիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանի դեմ Ադրբեջանի էսկալացիային՝ առանց որևէ սահմանափակումների։ Թուրքիայի շահերից է բխում, որ հավասարակշռված իրավիճակ ստեղծվի, և, որ և՛ հայերը, և՛վրացիները պատրաստ լինեն իրենց հետ սերտ հարաբերությունների։ Եթե ​​Թուրքիան իրեն դիրքավորի որպես Հարավային Կովկասի ամենապակայունացնող երկիր, դա հետեւանքներ կունենա Թուրքիայի ղեկավարության համար։ Չեմ կարծում, որ Արևմուտքը կաջակցի Թուրքիային և Ադրբեջանին էսկալացիոն սցենարներում։ Արևմտյան երկրները բազմիցս հասկացնել են տվել Թուրքիային, որ եթե նա աջակցի ադրբեջանական կողմի էսկալացիոն տարբերակներին, դա հսկայական հետևանքներ կունենա արևմտյան երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների համար»,- շեշտել է վերլուծաբանը։

Արդյո՞ք Միացյալ Նահանգներն ու արևմտյան մյուս խաղացողները պատրաստ են և անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Հայաստանին, եթե թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնցից գոյաբանական սպառնալիք է զգում Հայաստանը, մեծ կարևորություն ունեն իրենց համար։ Ըստ վերլուծաբանի՝ աստիճանաբար կարող է Հայաստանի և արևմտյան երկրների միջև համագործակցությունն այս ուղղությամբ խորանալ, բայց ոչ կտրուկ։

«Չեմ կարծում, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները որևէ կոնկրետ փաստաթղթում կարձանագրվեն։ Ամեն ինչ կսկսվի Հայաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ երկկողմ համաձայնագրերից։ Դա կլինի դանդաղ աստիճանական գործընթաց։ Անգամ Հայաստանին ձեռնտու չէ անմիջապես եվրոպական երկրների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ որեւէ հսկայական համաձայնագիր կնքել, իսկ հետո Ադրբեջանը կարող է որոշել փորձարկել այդ համաձայնագիրը։ Իսկ եթե պարզվի, որ աջակցությունը չի ընդլայնվում կամ չի իրականացվում, ապա սա միայն կվատթարացնի իրավիճակը»,- ​​եզրափակել է վերլուծաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար
Շրջայցի մեկնարկից մի քանի ժամ էլ չի անցել, և ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «հայտնում են հայկական վանդալիզմի մասին»...
Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում․ գյուղապետ
Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ․․․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա առիթով
Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Մայիսի 28-ի առիթով...
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդում. TRT Haber
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է Թուրքիայի ԱԽ-ում...
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ