News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանը ցուցաբերած Չինաստանի օգնությունը: Բլինքենը հավելել է, որ Պեկինը ներկայում Ռուսաստանի հիմնական աջակիցն է Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմում՝ Կրեմլին մատակարարելով զենքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները:

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ Բլինքենն ընդգծել է, որ այդ ջանքերը սառը պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ սպառնալիքն են եվրոպական անվտանգության համար: Ելույթ ունենալով իտալական Կապրի կղզում ՝ G7-ի արտգործնախարարների հանդիպման ավարտին նվիրված մամուլի ասուլիսում, Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը Չինաստանին և այլ երկրներին շատ հստակ զգուշացրել է, որ նրանք չպետք է աջակցեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ջանքերին:

«Երբ խոսքը վերաբերում է ռուսական ռազմաարդյունաբերական բազային, Չինաստանն այս պահին հիմնական ներդրողն է։ Տեսնում ենք, որ մատակարարելով հաստոցներ, կիսահաղորդիչներ և երկակի նշանակության այլ ապրանքներ, Չինաստանն օգնում է Ռուսաստանին վերականգնելու իր ռազմաարդյունաբերական բազան»,- շեշտել է Բլինքենը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Չինաստանը ձգտելով դրական, բարեկամական հարաբերություններ կառուցել Եվրոպայի երկրների հետ, միաժամանակ սնուցում է Սառը պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայի անվտանգության ամենամեծ սպառնալիք Ռուսաստանին:

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բարբոքը կիսել է Բլինքենի մտահոգությունները։ «Եթե Չինաստանը բացահայտորեն ձգտում է ավելի սերտ գործընկերության Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմ մղող Ռուսաստանի հետ, մենք չենք կարողանա համակերպվել այդ վիճակի հետ», - ընդգծլ է Բերբոքը G7-ի իր գործընկերների հետ Կապրիում հանդիպելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ