News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ապրիլի 19-ին ընթացակարգային քվերակություն է անցկացրել օտարերկրյա, այդ թվում՝ Ուկրաինային, օգնության տրամադրման 4 օրենսդրական նախագծի շուրջ, ինչը թույլ է տալիս դրանք ավելի ուշ Պալատի քնննարկմանը ներկայացնել, հայտնում է «Европейская правда»-ն։

Ընթացակարգին կողմ են քննարկել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի 316 անդամներ։ Որոշման ընդունման համար բավական է 218 ձայն։

Այս ընթացակարգը թույլ է տալիս Պալատի քննարկմանը ներկայացնել 4 օրենդրական նախաձեռնություն օտարերկրյա օգնության տրամադրման և Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին հակազդման մասին։ Քննակումը, ինչպես հայտնում են, տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 20-ին։

Այդ օրը պալատի անդամները կքննարկեն բոլոր փոփոխությունները, որոնք նախորդ օրը ընդունվել են ընթացակարգային կոմիտեի կողմից, ինչից հետո օրինագծերը հերթով կդրվեն քվեարկության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ