News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ամիր Աբդուլահյանը և Հական Ֆիդանը կոչ են արել անմիջապես դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Այս մասին նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչությունը։

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են իրադրութունը Գազայի հատվածում ր ընդգծել կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը », - ասվում է Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Գերատեսչությունում հավելել են, որ Ֆիդանը, «անդրադառնալով իսրայելական ռեժիմի պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին», հայտարարել է «տարածաշրջանում ճգնաժամի և Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցում կոլեկտիվ ջանքերի կարևորության մասին»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՏԱՍՍ–ի դիվանագիտական աղբյուրը Անկարայում՝ բանակցությունները կայացել են իրանական կողմի խնդրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ