News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ընդունակ է Ռուսաստանն և նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինին «երկնքից իջեցնել ցած», սակայն դա կյանքի կոչելու համար պետք է բավարարել Ուկրաինայի զինված ուժերի հինգ անհետաձգելի կարիքները։ Ըստ Корреспондент-ի՝ դրա մասին ուրբաթ՝ ապրիլի 19-ին, Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ ասել է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ուկրինայի նախագահը նշել է, որ ուկրաինացիներին անհրաժեշտ են Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային արկեր, հեռահար զենքեր, ավիացիա և արագ մատակարարում՝ ընդգծելով, որ դրանք կարող են փրկել բազմաթիվ կյանքեր և իրապես ազդել իրավիճակի փոփոխության վրա:

Զելենսկին հիշեցրել է, որ երկար ժամանակ խոսվում է Ուկրաինայի համար 1 միլիոն հրետանային արկերի մատակարարման մասին։ Նա շեշտել է, որ դրանք վերջապես պետք է հասցնել առաջնագիծ:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում անհրաժեշտ են նաև ավելի մեծ հեռահարության զենքեր՝ հրթիռներ և հրետանի։  «Աբսուրդ է, երբ գործընկերները վախենում են իրենց ուժից։ Ինչքան շատ հեռահար զենք ունեն մեր մարտիկներն իրենց ձեռքում, այնքան ավելի մոտ է խաղաղությունը»,- շեշտել է Զելենսկին։

Նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ժամանակակից ավիացիա։ Այս պահին կա կործանիչների կոալիցիա, ուստի բավականաչափ ինքնաթիռներ են անհրաժեշտ ռուսական օդային նավատորմին իսկապես հաղթելու համար։ «Խոսքը ոչ թե խոստումների քանակի, այլ երկնքում ինքնաթիռների իրական թվի մասին է»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի հաղթանակի համար նշել է հինգերորդ կարևոր պայմանը՝ արագությունը:

 «Այս տարի որոշումների ընդունմանը սպասելու համար ժամանակ չունենք», -նշել է նախագահն ու հավելել, որ Ուկրաինայի երկինքը պետք է դարձյալ անվտանգ դառնա, և «Պուտինին էլ պետք է երկնքից իջեցնել ցած»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Գերմանիան Դանիայի հետ միասին 10 Leopard տանկ է տեղափոխել Կիև և պատրաստվում է մատակարարել HIMARS
Նոր փաթեթը ներառում է նաև 54 Vector և Heidrun հետախուզական անօդաչու թռչող սարքեր, 8,5 հազար 155 մմ...
Լայնածավալ հարվածներից մեկ օր անց. Զելենսկին ժամանել է Խարկով
Նրանք նաև քննարկել են Խարկովի շրջանի հյուսիսից միգրանտներին բնակարաններ տրամադրելու հարցը, հավելել է նախագահը...
ԱՄՆ-ն ավարտել է F-16-ի առաջին ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը
Ուսուցման ավարտը վճռական քայլ է Ուկրաինայի երկինք F-16-ի ներմուծման ուղղությամբ, ընդգծել է Հանիգանը...
Ռուսաստանը հայտնել է Ղրիմում հրթիռային հարձակման մասին. երկու մարդ է զոհվել
Արտակարգ իրավիճակների նախարարության…
Թաթարստանի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակումների պատճառով փակվել են
Թռիչքի անվտանգությունն ապահովելու համար օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները...
Ամենաշատ