News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև վերջին պայմանավորվածությունները անվտանգության ոլորտում լուրջ խնդիր կստեղծեն, կվտանգվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողները, մանավանդ, որ Փաշինյանը չի երաշխավորում, որ ռազմական գործողություններ չեն լինի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հավելել է, որ կարող են խնդիրներ լինել ամենօրյա ինժեներական աշխատանքներ իրականացնելու հարցում։ Հայաստանի զինված ուժերի փոխարեն առանձին հատվածներում կտեղակայվեն սահմանապահներ՝ թեթև սպառազինությամբ, իսկ ադրբեջանական կողմը զինված կլինի ծանր տեխնիկայով։

Մանուկյանն ընդգծել է, որ եթե հանկարծ Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում սկսվի, Հայաստանը որոշակի հատվածներում չի ունենա մարտական ​​ծառայություն իրականացնող ուժեր։ Դրա համար իրենք պնդում են, որ սահմանազատում չի կարող կատարվել մասնակի. կա՛մ պիտի ամբողջ սահմանի երկայնքով իրականացվի, կա՛մ չարվի»,- նշել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, Տեղ գյուղում էլ էին պայմանավորվել զորքերի հայելային հետքաշման մասին, բայց ադրբեջանցիները հետ չքաշվեցին, այլ եկան ու հաստատվեցին այն տարածքներում, որտեղից հեռացել էին հայկական ԶՈւ ստորաբաժանումները, միսկ հայկական իշխանություններն այսօր դրա մասին ծպտուն չեն հանում։

Նա նշել է, որ ճանաչվում են Ադրբեջանի ուզած սահմանները, իսկ Հայաստանի շահերի մասին խոսք չկա։ «Հայաստան-Վրաստան ճանապարհի երկու հատվածը և Կիրանց գյուղի տներից մեկը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչդեռ ոչ մի խոսք չկա Հայաստանի տարածքների, Բերքարբեր գյուղի մասին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են»,- ընդգծել է պատգամավորը։

 «Անցյալ շաբաթ փակ հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցի՝ Տավուշում սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ լուծում կա՞։ Նա պատասխանեց, որ ոչ։ Ի՞նչ տեղի ունեցավ այս մեկ շաբաթվա ընթացքում: Հանկարծ հաղորդագրություն է հայտնվում, որ տեղի է ունեցել հանձնաժողովների ութերորդ նիստը։ Մամուլի հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է, որ Փաշինյանը ստել է, ստվերային պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իսկ Մհեր Գրիգորյանի հանձնաժողովն ընդամենը կատարող է։ Ընդ որում, ավելի վաղ հանձնաժողովն ասել էր, որ կան անհասկանալի պահեր, իսկ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ քարտեզների հարցում համաձայնություն չկա»,- եզրափակել է Գեղամ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ