News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Մոտ 500 միլիոն տարի առաջ, քեմբրիական ժամանակաշրջանում, օվկիանոսները լցված էին կյանքի ձևերով, որոնք միանգամայն տարբերվում էին ժամանակակից ծովային բնակիչներից: Դրանց թվում էր սելկիրկիան  (Selkirkia)՝ գիշատիչ որդերի տեսակը, որը պաշտպանիչ խողովակներ էր կառուցում օվկիանոսի հատակին։ Այս արարածների կոկորդը պատված էր փշերով, կեռիկներով և ատամներով, որոնք սպառնալից թակարդ էին նրանց մոտով  անցնող որսի համար: Գիտնականներին հաջողվել է ձեռք բերել այս հնագույն արարածների նմուշներ, որոնք զգալիորեն փոխել են նրանց պատկերացումները Երկրի վրա կյանքի ծագման մասին՝ վերջին հետազոտությունների ֆոնին, գրում է NPR-ը։

Հարվարդի համալսարանի Համեմատական ​​կենդանաբանության թանգարանի դոկտորանտ Կարմա Նանգլուն հնէաբան Խավիեր Օրտեգա-Էրնանդեսի հետ վերջերս ուսումնասիրել են սելկիրկիայի նոր բրածո նմուշները,  որ դուրս են բերվել 500 միլիոն տարվա վաղեմության թերթաքարերից: Այս նմուշներն անսպասելի տեեկություններ են բացահայտել  տեսակի չափսերի (մոտ մեկ դյույմ երկարությամբ) և նրա գոյատևման մասին, հաղորդում է Focus-ը: Նանգուն նկարագրել է այս գիշատիչներին որպես սարսափելի արարածներ. «Այս որդերն առաջին հայացքից բավականին փոքր են... Բայց եթե դուք անողնաշարավոր կենդանի եք, որը սողում է ծովի հատակին, ապա այս սելկիրկիան  նման է մղձավանջի. Նրա կոկորդից ձեզ վրա բառացիորեն գիշատիչ որդեր են թափվում»։

Հակառակ նախորդ պատկերացումների, թե սելկիրկիայի տեսակը զանգվածաբար անհետացել է քեմբրիական ժամանակաշրջանի վերջում, Նանգլուի և Օրտեգա-Էրնանդեսի ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Biology Letters ամսագրում, գտել է դրանց գոյության ապացույցները ենթադրյալ անհետացումից 25 միլիոն տարի անց: Բացահայտումը ենթադրում է, որ երկրաբանական և կենսաբանական ժամանակաշրջանների միջև սահմանները կարող են այնքան հստակ չլինել, որքան նախկինում կարծում էին, ասում են գիտնականները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ