News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ավտոկայանատեղիում մոսկվացու սպանության մեջ կասկածվողին և նրա երկու եղբայրներին տեղափոխել են Մոսկվա:  «Կասկածյալները Մոսկվա են տեղափոխվել օպերատիվ աշխատակիցների ուղեկցությամբ»,- ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիցը։

Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցի Շահին Աբբասովին ու նրա եղբայրներին ձերբակալել են ապրիլի 19-ի կեսօրին Ռոստովում։

Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի բնակելի բարձրահարկ շենքի մոտ ապրիլի 17-ին 21-ամյա Աբբասովը դանակահարել էր մայթին կայանելու համար իրեն նկատողություն արած մոտոցիկլիստին։ Սպանությունից հետո Աբբասովը դիմել էր փախուստի։ Խուզարկության ժամանակ ուժայինները կասկածյալի տանը 44 միլիոն ռուբլի են հայտնաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ