News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ, 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած կազմակերպություններին փոխհատուցում է տրամադրվել։ Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք պետական գնումների շրջանակներում ինչ-որ աշխատանքներ են կատարել և հարձակման հետևանքով գույքային վնասներ կրել, մասնավորապես փոխահատուցվել է տրանսպորտային միջոցներին հասցված վնասը։ Այդ ընկերությունների շարքում է «Էկոբիլդինգ» ՍՊԸ-ն, որը վայելում է այս իշխանությունների սերն ու համակրանքը։ 

Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի էքսկավատոր, որի համար պետբյուջեից նրան է փոխանցվել 83 մլն 400 հազար դրամ, և «Komatsu D155A-5» մակնիշի բուլդոզեր, որի համար պետական բյուջեից վճարվել է 281 մլն դրամ, այսինքն, ավելի քան 700 հազար դոլար։ 

Մենք փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ բուլդոզեր է, որը 700 հազար դոլար արժե։ Համացանցի բաց աղբյուրներում նույն «Komatsu D155A-5» մակնիշի ամենաթանկ բուլդոզերը՝ 2022 թվականի արտադրության է եւ արժե 58 մլն ռուբլի, որը եթե փոխակերպենք դրամի, կստացվի մոտավորապես 240 մլն դրամ, որը կազմում է 600 հազար դոլար։ Խիստ անհավանական է, որ «Էկոբիլդինգի» տուժած բուլդոզերը հենց 2022 թվականի արտադրության լինի, բայց եթե անգամ մի պահ համարենք, որ այդպես է, ապա միևնույն է` այն 281 մլն դրամ չարժի։ Ինչու է ՀՀ կառավարությունն այսքան բարեհաճ այս կազմակերպության նկատմամբ, որը տարբեր տեղեր շինարարարություններ եւ այլ ծրագրեր է իրականացնում:

«Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն վայքեցի Կառլեն Մինասյանինն է, այս կազմակերպությունը կառավարությունից խոշոր տենդերներ է շահում. 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել՝ Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտ գյուղում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար՝ 1 մլրդ 370 մլն դրամ։ Նա նաեւ Լվովյան փողոցի աղմկահարույց շինարարությունն է իրականացնում:

Կառլեն Ասլանյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մերձավորն է` նախկին թիմակիցը, նա կուսակցության ցուցակով Վայքի համայնքապետի թեկնածու է եղել։ Շատերը նույնիսկ կասկածում են, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի իրական շահառուն ոչ թե Կառլեն Մինասյանը, այլ Արամ Սարգսյանն է, և դրանով է պայմանավորված, որ կառավարությունը վերջինիս նկատմամբ այսքան բարեհաճ վերաբերմունք ունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի...
«Հրապարակ». Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում...
«Փաստ». Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի
Մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև մրցութային եղանակով...
«Հրապարակ». Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի
Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն...
«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր
Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի...
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ