News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում էր  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործը, ինքնահրկիզում կատարած տղամարդը մահացել է, հայտնում է New York Post-ը։

Նշվում է, որ Ֆլորիդայի 37-ամյա բնակիչ Մաքս Ազարելոն մահացել է սարսափելի այրվածքներից մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ինքնահրկիզվել է Մանհեթենի այգում։

Նա օդ է նետել բրոշյուրների մի կույտ, նախքան իր մարմնի վրա վառելանյութ լցնելը և սարսափահար վկաների առաջ վառել կրակայրիչը։

Հաղորդվում է, որ Ազարելոն Ֆլորիդայից Նյու Յորք է մեկնել առանց ընտանիքի իմացության և բողոքի ցույց կազմակերպել դատարանի շենքի առջև, որտեղ կոշտ քննադատության է ենթարկել ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական ​​կուսակցությունների քաղաքական առաջնորդներին:

Ինքնահրկիզումից հետո ոստիկանները շրջափակել են տարածքը, տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են մոտակա հիվանդանոցի այրվածքային բաժանմունք, սակայն նա մահացել է, գրում է ամերիկյան լրատվամիջոցը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ազարելոն նախկինում երեք անգամ ձերբակալվել էր, այդ թվում՝ հասարակական կարգը խախտելու և գույքը վնասելու մեղադրանքով։

Նրա երրորդ ձերբակալությունից հետո Ֆլորիդայի ոստիկանությունը նշել է, որ նա ինքնասպանության հակում ունի և նրան ներառել գործազուրկների ցուցակում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ