News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը գաղտնի կերպով հրթիռներ են տեղակայել, որոնք կարող են ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտների էլեկտրոնիկան՝ դրանք շարքից հանելով, բայց առանց մարդկային կորուստների, հայտնում է Daily Mail-ը։

Հրթիռները, որոնք հայտնի են Counter-Electronics High Power Microwave Advanced Missile Project (CHAMP) անունով, ստեղծել է Boeing's Phantom Works ընկերությունը ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական ​​լաբորատորիայի համար, դրանք առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել են 2012 թվականին: Հրթիռները տեղադրված են աշխարհի տարբեր կետերում և շահագործման են հանձնվել 2019 թվականին, գրում է լրատվամիջոցը։

ՌՕՈՒ Քիրթլենդի հետազոտական ​​լաբորատորիայի հզոր միկրոալիքների  բաժնի ղեկավարի  նախկին օգնական Մերի Լու Ռոբինսոնը Daily Mail-ին հաստատել է այն տեղեկությունը, որ 20 CHAMP հրթիռ «գործունակ է և պատրաստ խոցելու ցանկացած ռազմական թիրախ, ներառյալ միջուկային օբյեկտները»:

Նշվում է, որ հիշյալ զենքը տեղադրվում  է օդային բազավորման թևավոր հրթիռների վրա և մատակարարվում  B-52 ռմբակոծիչներով։ Ունենալով թռիչքի 700 մղոն հեռահարութուն, դրանք կարող են մտնել հակառակորդի օդային տարածք ցածր բարձրության վրա և միկրոալիքային էներգիայի բարձր հզորության  սուր ազդակներ արձակել, որոնք շարքից հանում են հրթիռների թիրախային ցանկացած էլեկտրոնային սարք՝ առանց կողմնակի վնաս պատճառելու:

Փորձարկման ժամանակ CHAMP հրթիռը թռել է Յուտայի ​​զորավարժարանի երկհարկանի շենքի վրայով:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ