News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Երևանի հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ․-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ․-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա․-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վ.Տ․-ն ծնողի հետ ներկայացել է բաժին և ներկայացրել «PM-X» գրառմամբ 4.5մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով Վ․Տ․-ն սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Վ․ Գ․-ն և Ա․ Ա․-ն՝ 9-րդ դասարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ երկու գործով խախտումներ չի հայտնաբերել
ՄԻԵԴ-ը միաձայն գտավ, որ Սահակաշվիլիի առնչությամբ 18-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (դ) մասերը (արդար դատաքննության իրավունք) չեն խախտվել...
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է
Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում…
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր…
Ցյուրիխի մոտ մերկ տղամարդը այգում հարձակվել է մարդկանց վրա եւ սպանել վազող կնոջը
Ցյուրիխի լճի մոտ ձերբակալել են մերկ տղամարդու...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք»
Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է...
Ամենաշատ